Մեր մասնագետներն ունեն ավելի քան 20 տարվա փորձ ռեստորանային բիզնեսում՝ Ռուսաստանում և Հայաստանում՝ տարբեր պաշտոններում՝ սկսած գծային անձնակազմից մինչև ղեկավար պաշտոններ։ Այս փորձը մեզ հնարավորություն է տալիս խորությամբ հասկանալ ոլորտի ինչպես օպերացիոն, այնպես էլ ռազմավարական կողմերը և արդյունավետ աշխատել հետևյալ ուղղություններով՝
Ֆինանսական կառավարում
Շահույթների և վնասների (P&L) հաշվետվությունների մշակում և վերլուծություն
Ծախսերի վերահսկում և օպտիմալացում
Բյուջեի, եկամտի և շահութաբերության պլանավորում
Կառավարչական հաշվառման համակարգի ձևավորում
Սպասարկման և անձնակազմի վարքի ստանդարտների մշակում
Ստանդարտների ներդրում և վերահսկում
Հյուրերի սպասարկման որակի աուդիտ
Հետադարձ կապի համակարգի ստեղծում
Սպասարկման ստանդարտներ
Արտադրական գործընթացներ
Խոհանոցի, բարի և նախապատրաստման գոտիների աշխատանքի օպտիմալացում
Արտադրական և սանիտարական ստանդարտների աուդիտ
Ստուգող մարմինների պահանջներին համապատասխանեցում
Մենյու և արտադրանքի ռազմավարություն
Մենյուի հայեցակարգի և դիրքավորման վերլուծություն
Ուտեստների շահութաբերության և վաճառելիության գնահատում
Մենյուի հարմարեցում թիրախային լսարանին և շուկայական միտումներին
Ապրանքային պաշարի և գնումների օպտիմալացում
Թիմի և HR-բրենդի աուդիտ
Թեկնածուների քարտեզի և հարցազրույցի սցենարների մշակում
Վճարման և մոտիվացիոն համակարգի վերլուծություն
Անձնակազմի ադապտացիայի և վերապատրաստման համակարգի ներդրում
Մենք առաջարկում ենք ծառայություններ ինչպես առանձին ուղղություններով օրինակ՝ միայն մենյուի վերլուծություն կամ թիմի վերապատրաստում, այնպես էլ համալիր ձևաչափով՝ փաթեթային մոտեցմամբ։ Թողեք հարցում՝ և մենք կառաջարկենք համագործակցության լավագույն տարբերակը՝ ելնելով Ձեր ռեստորանի կարիքներից։
Մենք կօգնենք ձեզ բացել ռեստորան, որը կլինի պատրաստ արդյունավետ աշխատանքի հենց առաջին օրվանից։ Գաղափարից մինչև առաջին հյուրերը՝ մենք ձեզ ուղեկցում ենք բոլոր փուլերում՝ միավորելով ռազմավարական մտածողությունը, օպերացիոն փորձը և ուշադրությունը մանրուքներին։
Ռեստորանների բացում՝ «լիարժեք պատրաստ» ձևաչափով
.I. Պատրաստման փուլ.
Հյուրերի վարքագծի, պահանջարկի և մրցակիցների ուսումնասիրություն
Ռեստորանի մրցակցային առավելության ձևակերպում
Բիզնես-պլանի կազմում
Ռեստորանի գաղափարի մշակում
Անվանավորում (նեյմինգ), բրենդբուքի և լոգոյի ստեղծում
Տարածքի ընտրություն՝ ըստ կոնցեպտի և անցողիկության
Շինարարների, դիզայներների, մատակարարների ընտրություն և վերահսկում
Ներքին դիզայնի մշակում
Խոհանոցի, բարի և տեխնիկական գոտիների նախագծում՝ օպտիմալ տեղաբաշխմամբ
Մենք առաջարկում ենք համագործակցության ճկուն ձևաչափ․ դուք կարող եք մեզ վստահել ամբողջ գործընթացը՝ բացում «լիարժեք պատրաստ» տարբերակով, կամ պատվիրել միայն այն փուլերը, որտեղ ձեզ հարկավոր է մասնագիտական աջակցություն։
Կապ մեզ հետ
Թողեք ձեր կոնտակտները, և մենք անպայման կապ կհաստատենք ձեզ հետ մոտ ժամանակներս, կամ զանգահարեք մեզ +374 95 308 382 հեռախոսահամարով։