Աուդիտ և
«Գաղտնի հյուր»

Համակարգված վերահսկողությունը և
գնահատման ճշգրիտ չափանիշները
նպաստում են բիզնեսի զարգացմանը։
Ռեստորանի արդյունավետ կառավարումը պահանջում է դրա բոլոր կողմերի խորքային վերլուծություն։ Մեր աուդիտը նպատակ ունի բացահայտել թույլ կողմերը, օպտիմալացնել գործընթացները և բարելավել հաստատության ընդհանուր արդյունավետությունը։
Աուդիտի ծառայությունները կարող եք պատվիրել ինչպես առանձին ուղղություններով, այնպես էլ համալիր ձևաչափով՝ բոլոր 4 ուղղություններով միասին։
  • Գնահատում ենք ռեստորանի մթնոլորտը, հյուրերի հետ հաղորդակցման մակարդակը, սպասարկման ստանդարտներն ու սպասարկման որակը։

  • Հրավիրվում են փորձառու «Գաղտնի հյուրեր», ովքեր իրականացնում են մասնագիտական գնահատում հատուկ չեք-լիստով՝ սկսած մուտքից մինչև հյուրի հրաժեշտ։

  • Չեք-լիստը կազմվում է ռեստորանի կոնցեպտից և սպասարկման ստանդարտներից ելնելով։

  • Որպեսզի բացահայտվեն առավել թույլ կողմերը և տրվեն առավել ճշգրիտ առաջարկություններ, այցելությունները կազմակերպվում են մի քանի անգամ՝ տարբեր հերթափոխերում, տարբեր օրերին և ժամերին։
Սպասարկման աուդիտ և
«Գաղտնի հյուր»
  • Գնահատում ենք ռեստորանի ֆինանսական վիճակը՝ ներառյալ եկամուտների և ծախսերի վերլուծությունը, բյուջեի կառուցվածքն ու ֆինանսական հոսքերը։

  • Բացահայտում ենք ոչ արդյունավետ ծախսերը և շահութաբերության բարձրացման հնարավորությունները, կազմում ենք առաջարկություններ ֆինանսական պլանավորման և վերահսկման համար։

  • Սա ներառում է ուտեստների ինքնարժեքի, ապրանքաշրջանառության և շահութաբերության վերլուծություն, ինչը ձեզ օգնում է ավելի արդյունավետ կառավարել ռեսուրսները և հասնել ձեր ֆինանսական նպատակներին։

Ֆինանսական վերլուծություն

  • Վերլուծում ենք արտադրական գործընթացները՝ ներառյալ ուտեստների պատրաստումը, պաշարների կառավարումը և տեխնոլոգիական գործողությունները։

  • Բացահայտում ենք բարդություններ առաջացնող փուլերը, ոչ արդյունավետ գործընթացները և առաջարկում ենք բարելավումներ՝ խոհանոցի և պահեստի աշխատանքի օպտիմալացման համար։

  • Մեր մոտեցումը հնարավորություն է տալիս բարձրացնել արտադրանքի որակը, նվազեցնել ծախսերը և բարելավել արտադրական ընդհանուր արդյունավետությունը։

Արտադրական աուդիտ

  • Կատարում ենք ռեստորանի մարքեթինգային ռազմավարությունների և գովազդային արշավների աուդիտ՝ վերլուծելով դրանց արդյունավետությունն ու ազդեցությունը հաճախորդների ներգրավման վրա։ Գնահատում ենք առկա մարքեթինգային գործիքները, առաջխաղացման ալիքներն ու հաստատության բրենդավորումը

  • Կազմակերպում ենք հարցումներ հյուրերի շրջանում ամենաարդյունավետ ներգրավման ալիքը որոշելու համար։

  • Վերլուծության հիման վրա առաջարկում ենք բարելավումներ՝ գովազդային ջանքերի օպտիմալացման, ռեստորանի տեսանելիության բարձրացման և նոր լսարանի ներգրավման նպատակով։

Մարքեթինգային աուդիտ

Աուդիտի 4 հիմնական տեսակները
Համալիր աուդիտը օգնում է ոչ միայն բացահայտել ռեստորանի թույլ կողմերը, այլ նաև առաջարկել գործնական լուծումներ դրանց վերացման համար։ Մենք պատրաստ ենք օգնել ձեր ռեստորանին հասնելու նոր բարձրությունների՝ արդյունավետության և սպասարկման որակի հարցում։
Դիմեք մեզ՝ ձեր հաստատության աշխատանքի համակողմանի վերլուծություն և բարելավման առաջարկություններ ստանալու համար։
Ո՞ւմ և ինչու՞ է անհրաժեշտ ռեստորանի
համալիր աուդիտը

Անցեք թեստը՝ պարզելու համար, թե արդյո՞ք ձեր ռեստորանին անհրաժեշտ է աուդիտ։

Թեստ. Պետք է արդյո՞ք աուդիտ ձեր ռեստորանում
Հրահանգ․ Նշեք այն տարբերակները, որոնք համապատասխանում են ձեր իրավիճակին․
Հստակ գիտե՞ք, թե որ առաջխաղացման ալիքներն են բերում հյուրեր ձեր ռեստորան։
Աշխատակազմը կայու՞ն և ներգրավվա՞ծ է։
Վերջին 3 ամիսների ընթացքում ռեստորանի շահութաբերությունը...
Արդյո՞ք ռեստորանի բոլոր գործընթացները նկարագրված և ստանդարտացված են։
Ինչպե՞ս եք գնահատում հյուրերի սպասարկման որակը։
Հետևու՞մ եք հյուրերի արձագանքներին (օնլայն ու օֆլայն)։
Կա՞ն բողոքներ ուտեստների որակից։
Կա՞ն ուշացումներ ուտեստների մատուցման ժամանակ։
Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրամադրած ձեր ժամանակի համար։

Մոտ ժամանակում մենք կուղարկենք թեստավորման արդյունքները ձեր կողմից նշված էլ. հասցեին։

Նաև մեծ սիրով կտրամադրենք ձեզ անվճար խորհրդատվություն՝ ռեստորանի կառավարման վերաբերյալ։