Կազմակերպում ենք հետաքրքիր կորպորատիվ միջոցառումներ՝ օրինակ՝ համատեղ այցելություններ գինու գործարաններ՝ թիմային միասնության ամրապնդման և մասնագիտական զարգացման նպատակով։
Կազմակերպում ենք հետաքրքիր քվիզներ՝ մրցակցային ոգին բարձրացնելու և գիտելիքներն ամրապնդելու համար։
Թիմբիլդինգներ
Ուժեղ թիմի ձևավորումը սկսվում է ճիշտ մարդկանցից և հստակ կազմակերպված գործընթացներից։ Մենք օգնում ենք ռեստորաններին ձևավորել մոտիվացված, կոմպետենտ և համախմբված թիմ, որը կիսում է բրենդի արժեքները և աշխատում ընդհանուր նպատակի համար։
Մշակում ենք աշխատակիցների կերպարներ՝ յուրաքանչյուր թափուր հաստիքի համար՝ ելնելով ռեստորանի կոնցեպցիայից։ Սա կօգնի ռեստորանի ղեկավարությանը չկորցնել ժամանակ ոչ համապատասխան թեկնածուների վրա։
Օգնում ենք կազմել հարցերի և առաջադրանքների փաթեթ հարցազրույցների համար՝ թեկնածուի համապատասխանությունն առավել հստակ գնահատելու նպատակով։
Աշխատակիցների որոնում
Աշխատակիցների ընդունում
Կատարում ենք աշխատակիցների հավաքագրման ամբողջական գործընթաց՝ սկսած որոնումից և թեկնածուների գնահատումից մինչև վերջնական հարցազրույցներ։
Օգտագործում ենք ժամանակակից ընտրության մեթոդներ՝ թեստեր և քեյսեր, թեկնածուների իրական հմտություններն ու ներուժը բացահայտելու համար։