Մենեջերների
թրեյնինգներ

Ռեստորանի հաջողության կարևոր
պայմաններից մեկը՝ ուժեղ մենեջերն է։
Ինչու՞ ուսուցումը սկսվում է մենեջերից։
Մենք կարող ենք ռեստորանում անցկացնել բազմաթիվ թրեյնինգներ սպասարկող անձնակազմի համար, սակայն արդյունքը կլինի կարճաժամկետ, եթե մենեջերը պատշաճ կերպով չպատրաստվի հետևյալ ուղղություններով․
Գործընթացների օպտիմալացման ուղիները
Անձնակազմի արդյունավետ
ուսուցման
համակարգ
Վերլուծություն և խնդիրների բացահայտում
Սպասարկման ստանդարտների իմացություն և
կիրառում
Վերլուծություն + Տեսություն +
Պրակտիկա

Մենեջերների համապարփակ ուսուցում

1
քայլ
Ուսումնասիրում ենք ռեստորանի առանձնահատկությունները և գնահատում մենեջերի գիտելիքների մակարդակը։
Ծանոթություն և թեստավորում
Յուրաքանչյուր ռեստորանի համար՝ իր հայեցակարգին համապատասխան անհատական ծրագիր։
2
քայլ
Ուսումնական ծրագրի մշակում և հաստատում։
Կազմում ենք ժամանակացույցը ՝ հաշվի առնելով ռեստորանի աշխատանքային ծանրաբեռնվածության։
3
քայլ
Թրեյնինգներ ու գործնական պարապմունքներ։
Ամրապնդում ենք գիտելիքներն ու տրամադրում առաջարկներով հաշվետվություն՝ հետագա աշխատանքի համար։
4
քայլ
Ատեստավորում և հաշվետվություն։
Ուսուցման ծրագրի մոդուլների օրինակներ
Յուրաքանչյուր ռեստորանի համար մենք կազմում ենք անհատական ուսուցման պլան՝ հիմնվելով մենեջերների թեստավորման արդյունքների վրա։ Թեստը ներառում է 75 հարց և բաղկացած է հետևյալ մոդուլներից․
Թրեյնինգներ՝ առանձին թեմաներով
Մենք առաջարկում ենք մենեջերների համալիր թրեյնինգ, որը ստեղծվել է մեր յուրահատուկ մեթոդաբանությամբ։ Նրանց համար, ովքեր ցանկանում են կենտրոնանալ կոնկրետ ասպեկտների վրա, հասանելի են առանձին թեմաներով թրեյնինգներ։
  • Սպասարկման ստանդարտներ
    Քննարկում ենք, թե ինչպե՞ս ստեղծել սպասարկման ստանդարտներ՝ ըստ ռեստորանի հայեցակարգի, ինչպե՞ս կազմել ստանդարտների գրքի կառուցվածքը։ Ներկայացնում ենք ստանդարտների ներդրման, վերահսկման և շտկման մեխանիզմները։
  • Կոնֆլիկտային իրավիճակների կառավարում
    Ներկայացնում ենք հյուրերի տարբեր տեսակները և ինչպես գործել յուրաքանչյուր տեսակի հետ տարբեր իրավիճակներում։ Սովորեցնում ենք՝ ինչպես ստեղծել կոնֆլիկտների լուծման ալգորիթմներ։ Քննարկում ենք տարբեր որոշումների հետևանքները կոնֆլիկտային իրավիճակներում։
  • Անձնակազմի
    ուսուցման
    Սովորեցնում ենք՝ ինչպես ստեղծել ուսուցման ծրագիր, ներգրավել աշխատակիցներին գործընթացում և մոտիվացնել նրանց՝ հասնելու արդյունքների։
Ու՞մ համար են մեր թրեյնինգները
Սկսնակ մենեջերների համար
Երբ, օրինակ՝ պրոֆեսիոնալ մատուցողը դառնում է մենեջեր:
Օգնում ենք նոր մենեջերին արագ ադապտանալ ռեստորանի կոնցեպտին և աշխատանքային միջավայրին։
Նոր աշխատակիցների ընդունման ժամանակ։
Նրանց, ովքեր ցանկանում են դառնալ ռեստորանի տնորեն և ներդնում են ժամանակ իրենց զարգացման մեջ։
Ամբիցիոզ մենեջերների համար։

Անցեք թեստը՝ բացահայտելու ձեր առաջնորդության ոճը

Թեստ․ Ինչպիսի՞ մենեջեր եք դուք։
Հրահանգ․ Ընտրեք այն տարբերակը, որը ձեզ ավելի շատ է բնութագրում։
Երբ սրահում լարված իրավիճակ է, դուք՝
Ինչպե՞ս եք հանձնարարություններ տալիս անձնակազմին։
Հյուրը դժգոհ է։ Ձեր գործողությունները.
Ի՞նչն է ձեզ համար ամենակարևորը թիմում.
Ո՞ր գործելակերպն է ձեզ առավել բնորոշ
Եթե մատուցողը ուշանում է՝ դուք․
Ընտրեք այն արտահայտությունը, որն ավելի բնորոշ է ձեզ․
Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրամադրած ձեր ժամանակի համար։
Ձեր պատասխանների շնորհիվ մենք կարողացանք հասկանալ ձեր ղեկավարի տիպը և ընտրել ձեզ համար առավել արդյունավետ ուսուցման ծրագիր։

Մոտ ժամանակում մենք կուղարկենք թեստավորման արդյունքները ձեր կողմից նշված էլ. հասցեին։

Նաև մեծ սիրով կտրամադրենք ձեզ անվճար խորհրդատվություն՝ ռեստորանի կառավարման վերաբերյալ։ Խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված ձևը, որպեսզի կարողանանք համաձայնեցնել ձեզ հարմար հանդիպման ժամանակը։