Ռեստորանի հաջողության գրավականը կրթված և մոտիվացված աշխատակիցներն են։
Վերջին տարիներին Հայաստանի ռեստորանային բիզնեսը կտրուկ փոխվել է: Երևանում տարեկան ավելի քան 50 ռեստորան փակվում է, և բացվում են նորերը։ Մրցակցությունն աճում է, փոխվում է Հյուրը և նրա պահանջները ռեստորանի նկատմամբ։
Մենք HoReCa ոլորտի փորձառու մասնագետների թիմենք։ Մեր առաքելությունն է՝ բարձրացնել սպասարկման որակի չափանիշները Հայաստանում և օգնել մեր հաճախորդներին ստեղծել հաջողակ և բարգավաճող նախագծեր։
Օգնում ենք ռեստորաններին փոփոխվել, աշխատել ժամանակին համահունչ, հրաժարվել հնացած ստանդարտներից և այս կերպ հասնել հաջողությունների։
Մեր մասնագետները
Ռեստորանների մարքեթինգի և PR-ի կառավարում, մարքեթինգային աուդիտ և անձնակազմի ուսուցում
Բացահայտում ենք ռեստորանի առանձնահատկությունները, սահմանում առաջնահերթությունները և միայն դրանից հետո սկսում ենք գործել՝ լինի դա անձնակազմի ուսուցում, թե գովազդային արշավի մեկնարկ։
1
Քայլ
Հաշվետվություններ
Ներկայացնում ենք հաշվետվություններ և հետագա քայլերի առաջարկներ ռեստորանի սեփականատերերին և ղեկավարությանը, և շարունակում ենք մնալ կապի մեջ նույնիսկ ծրագրի ավարտից հետո։
4
Մեր աշխատանքի մեթոդը
Իրականացնում ենք հաստատված պլանով վերցված բոլոր պարտավորությունները։ Ուսուցման դեպքում տեսությունը զուգակցում ենք պրակտիկայով։ Բացի այդ, օգնում ենք թիմին հարմարվել փոփոխություններին։
Գործողություն
3
Քայլ
2
Քայլ
Առաջարկում ենք խնդրի լուծման մի քանի տարբերակ կամ, ուսուցման դեպքում, համաձայնեցնում ենք ուսումնական մոդուլները՝ հաշվի առնելով ռեստորանի կոնցեպտը։
Գործողությունների պլանի մշակում
Անցեք թեստը՝ բացահայտելու ձեր առաջնորդության ոճը կամ ռեստորանի արդյունավետությունը։
Կապ մեզ հետ
Թողեք ձեր կոնտակտները, և մենք անպայման կապ կհաստատենք ձեզ հետ մոտ ժամանակներս, կամ զանգահարեք մեզ +374 95 308 382 հեռախոսահամարով։